:: Chilingaryan - design & construction ::
Մեր ծառայությունները
Գլխավոր կապալառու
Կապիտալ շինարարություն
Ճարտարպետություն և նախագծում
Հարդարման աշխատանքներ
Ինտերեր-դիզայն
Ծրագրերի կառավարում և խորհրդատվություն
Ներդրումային ծրագրերի մշակում և ներդրումների խթանում
Անշարժ գույքի կառավարում
Մեր հնարավորությունները
Մեր ընկերությունն ունի Հայաստանի ողջ տարածքում միաժամանակ մի քանի շինարարություն իրականացնելու հնարավորություն: Ընկերության ներկայիս հնարավորություններն ու պոտենցիալը պայմանավորված են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և մեքենաների առկայությամբ, այլ նաև ինժեներա-տեխնիկական անձնակազմի պրոֆեսիոնալ ղեկավարմամբ:
Ընկերության երկարատև հաջողության հիմնական գրավականներն են հանդիսանում որակի վերահսկողությունը և աշխատակիցների անվտանգությունը: Այս երկու գործոններով է առաջնորդվում շինարարության հրապարակում գտնվող յուրաքանչյուր աշխատող: Մենք կարևորում ենք որակի հսկողության հանդեպ ցուցաբերած համակարգված մոտեցումը սեյսմիկ մեծ վտանգ ունեցող մեր տարածաշրջանի պայմաններում և մեր կողմից իրականացվող նախագծերին վերաբերվում ենք պատասխանատվության մեծ զգացումով:
Դուք կարող եք վստահել մեր ընկերության աշխատակիցներին, և նրանք Ձեզ կառաջարկեն լավագույն լուծումներն ու կապահովեն նախագծերի կատարումը նշված ժամկետներում: Մենք միշտ հաճախորդի կողմից ենք:
Մենք փորձ ենք ձեռք բերում և օգտագործում լավագույնը
Մենք աշխատանքում ձգտում ենք հետևողականության: Մի նախագծում կիրառված մեթոդը կարող է զարգացվել և օգտագործվել մեկ ուրիշում:
Մեր զինանոցում` լավագույնը և մատչելին
Մենք աշխատում ենք հարմար և մատչելի շինանյութերով, որոնք ապահովում են հուսալիություն և հարմարավետություն: Մենք օգտագործում ենք բնական նյութեր որպես կարևոր ճարտարապետական գործիք: Մեր նպատակը հաճախորդի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելն է:
Սարքավորումներ/ սպառազինություն
Խոշոր կոմերցիոն նախագծերը պահանջում են հատուկ մոտեցումներ, որոնք կառավարում և իրենց փայլուն ավարտին է հասցնում «Չիլինգարյան Դիզայն & Քոնսթրաքշն» կազմակերպությունը: Մենք ձեռք ենք բերել լավ սպառազինված շինարարական սեկտոր: Վերջին 5-6 տարիների ընթացքում ընկերությունը կատարել է մեծ ներդրումներ իր ենթակառուցվածքների զարգացման մեջ: Արդյունքում արտադրական բազայում ունենք սեփական բետոնային հանգույց 40 մ3/ժ հզորությամբ: Այն թույլ է տալիս վերահսկել բետոնի որակը արտադրության յուրաքանչյուր փուլում: Երկաթբետոնե աշխատանքների կազմակերպումը մեր գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ առումով շատ հպարտ ենք զգում մեզ: Անվտանգ կառույցների մատակարարումը սեյսմիկ բարձր վտանգ ունեցող մեր գոտում գլխավոր և առաջնային խնդիր է: Հետևելով սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջներին` մեր ընկերությունը երկաթբետոնե աշխատանքներ կատարելու մեծ փորձ է ձեռք բերել ինչպես ցածրահարկ, այնպես էլ բարձրահարկ շենքերի համար: Կառուցապատման աշխատանքներում ներգրավված են հիմնականում սեփական մեքենասարքավորումները` խառնիչներ, ինքնաթափեր, ամբարձիչներ և այլն: Կիրառում ենք ուժեղացնող սարքավորումներ, որոնցով հնարավոր է արագ պատրաստել հեծաններ, սյուներ և անմիջապես տեղափոխել շինհրապարակ: Ընկերության լաբորատորիայում ստուգվում է օգտագործվող նյութերի որակը: Մենք պարբերաբար վերազինում ենք արտադրությունը և հետևում տեխնիկայի զարգացմանը այս ոլորտում:
Կապիտալ շինարարություն
Մենք աշխատանքում ձգտում ենք հետևողականության: Մի նախագծում կիրառված մեթոդը կարող է զարգացվել և օգտագործվել մեկ ուրիշում:
իմանալ ավելին




