Նախագծեր
Ռեստորանաժամանցային համալիր «Սայաթ Նովա»
Ռեստորանաժամանցային համալիր «Սայաթ Նովա». գտնվում է Երևան քաղաքի Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում: Շահագործման է հանձնվել 2006թ-ին:
«Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ իրականացրել է հետևյալ աշխատանքները. հանդիսացել է որպես գլխավոր կապալառու, իրականացրել է կապիտալ շինարարությունը և ամբողջ շենքի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները:
Չարենցի 24
Բազմաֆունկցիոնալ շենք քաղաք Երևան, Չարենցի 24 հասցեում. շահագործման է հանձնվել 2007թ-ին:
Առաջին հարկում գտնվում է «ZIGZAG» խանութ սրահը: «Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իրականացրել է հետևյալ աշխատանքները. հանդիսացել է որպես գլխավոր կապալառու, իրականացրել է կապիտալ շինարարությունը և ամբողջ շենքի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները:
Տերյան 54
Բազմաֆունկցիոնալ շենք քաղաք Երևան, Տերյան 54 հասցեում. շահագործման է հանձնվել 2008թ-ին: Առաջին հարկում գտնվում է «EDELWEISS» բուտիկը:
«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ իրականացրել է հետևյալ աշխատանքները՝ հանդիսացել է որպես գլխավոր կապալառու, իրականացրել է կապիտալ շինարարությունը, և ինժեներական կոմունիկացիաները:
Հայբիզնեսբանկ
«Հայբիզնեսբանկ« ՓԲԸ, գտնվում է քաղաք Երևան, Նալբանդյան 48 հասցեում: Շահագործման է հանձնվել 2008թ-ին:
«Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իրականացրել է հետևյալ աշխատանքները. հանդիսացել է որպես գլխավոր կապալառու, իրականացրել է կապիտալ շինարարությունը, վարչական շենքի ներքին` բակի կողմից կցակառույցի ավելացումը, պատմական նշանակություն ունեցող շենքի ճակատի վերականգնումը:
Բազմաֆունկցիոնալ շենք Հանրապետության 51, 53 հասցեներում
Բազմաֆունկցիոնալ շենք Երևան քաղաքի Հանրապետության 51, 53 հասցեներում. շահագործման է հանձնվել 2010թ-ին: Առաջին հարկում գտնվում են «ESCADA», «ESCADA SPORT» բուտիկները և «MOTHERCARE» խանութ-սրահը:
«Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իրականացրել է հետևյալ աշխատանքները. հանդիսացել է որպես գլխավոր կապալառու, իրականացրել է կապիտալ շինարարությունը և ամբողջ շենքի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները, պատմական նշանակություն ունեցող շենքի ճակատի վերականգնումը:
ԹԵՂԵՆԻՍ
«ԹԵՂԵՆԻՍ« հանգստյան գոտի քաղաք Ծաղկաձոր. հանգստյան գոտու տարածքում կառուցվել է 29 քոթեջ: Շահագործման է հանձնվել 2009թ-ին:
Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի աղբանոցում կառուցվել է աղբի վերամշակման և բիօգազի հավաքման գործարան: Ծրագիրն իրականացվել է «MESCO Inc.» խոշոր ճապոնական ընկերության հետ համատեղ: Գործարանը շահագործման է հանձվել 2009թ-ին և գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:
«Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իրականացրել է հետևյալ աշխատանքները. հանդիսացել է որպես գլխավոր կապալառու, իրականացրել է կապիտալ շինարարությունը և տեխնոլոգիական մասը:
Մեր ծառայությունները
Մենք աշխատում ենք հարմար և մատչելի շինանյութերով, որոնք ապահովում են հուսալիություն և հարմարավետություն: Մենք օգտագործում ենք բնական նյութեր որպես կարևոր ճարտարապետական գործիք: Մեր նպատակը հաճախորդի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելն է:...
իմանալ ավելին


































